Arcus

ARCUS2 համակարգը իրենից ներկայացնում է ծրագրատեխնիկական միջոցների միավորում, որը թույլ է տալիս անկանխիկ վճարումներ կատարել բանկային քարտերով դրամարկղային սարքի միջոցով:

ARCUS2 համակարգը հանդիսանում է կապող օղակ դրամարկղային սարքի ծրագրային ապահովման և POS-տերմինալի միջև: Համակարգի կարգավորման լայն հնարավորությունները ապահովում են մեծ ճկունություն տարատեսակ պահանջների և ֆունկցիոնալության առումով:

Համակարգի ներդրումը թույլ է տալիս

■Ապահովել գանձապահների փոխարինելիության արդյունավետություն՝ բացառելով POS-տերմինալից օգտվելու մասով Բանկի կողմից գանձապահների ուսուցման անհրաժեշտությունը,

■Բացառել տվյալների (գումար, գործարքի տեսակ) կրկնակի մուտքագրումը, ինչը նվազագույնի է հասցնում գանձապահի սխալի հավանականությունը,

■Նվազեցնել POS-տերմինալի մաշվածությունը,

■Նվազեցնել թղթի ծախսը՝ օգտագործելով ԱՍԿ-ի արտաքին տպիչը,

■Ապահովել անկանխիկ գործարքների սպասարկման բարձր արագություն,

■Պահպանել տերմինալի կտրոնները նաև էլ. տեսքով, և համադրել արդյունքները