Համակարգը նախատեսված է օգտագործվող POS-տերմինալների մասին օպերատիվ տեղեկատվության ստացման, պարապուրդների տևողության կրճատման, POS-տերմինալների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար.Համակարգում արտացոլվում են կատարվող գործարքների քանակը, տեղադրված օպերացիոն համակարգի և ծրագրային ապահովման տարբերակները, POS-տերմինալների աշխատունակությունը, տերմինալների և TMS (ԱրՔա-ում տեղադրված) սերվերի միջև տվյալների փոխանակման մասին օպերատիվ տեղեկատվություն:
POS-տերմինալների և TMS (ԱրՔա-ում տեղադրված) սերվերի միջև տվյալների փոխանակման մասին օպերատիվ տեղեկատվության ստացում, ինչը թույլ է տալիս իրական ժամանակում ղեկավարել կարգավորումների փոփոխությունները և օպերատիվ արձագանքել տարբեր իրավիճակներում
POS-տերմինալների ցանցային ակտիվության հետևում
Քարտեզի վրա POS-տերմինալների տեղակայման ցուցադրում
POS-տերմինալների գույքագրում
POS-տերմինալների արդյունքների համեմատում (փաթեթի ուղարկում), թարմացում TMS սերվերից և կարճ հաղորդագրության ուղարկում տերմինալի էկրանին